25 10 2018

Նախկին մարզպետը տարեկան 1 մլն դոլա՞ր է փոխանցել ՀՀԿ-ին․ «Ժողովուրդ»

Նախկին մարզպետը տարեկան 1 մլն դոլա՞ր է փոխանցել ՀՀԿ-ին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների հանաձայն, Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը ամեն տարի 1 միլիոն դոլար գումար է փոխանցել Հայաստանի Հանրապետական կուսակցության հաշվեհամարին:

Լուրը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հովիկ Աբովյանի հետ:

Պարոն Աբովյան, լուրեր կան, որ նոր Հայաստանում իրավապահներըբացահայտել են՝ Դուք ամեն տարի 1 միլիոն դոլար գումար եք փոխանցելՀայաստանի Հանրապետական կուսակցության հաշվեհամարին: Ի՞նչ կասեք այսմասին:

-(Ծիծաղում է) Բացառվում է, այդքան փող ունենամ, ի՞նչ գործ ունեմ, եկել եմ չոլերն եմ ընկել: Նման բան չկա, իրենք ինձ պետք է տային, որ ես ընդհանրապես լույս քաշեի, այդ աշխատանքն անեի, ինչո՞ւ պետք է տամ: Գիշեր -ցերեկ այդ սահմաններում քարշ եմ եկել, մի հատ էլ պետք է տա՞մ: Չի կարելի մարդկանց այսքան հունից հանել, եթե նման բան լիներ, վաղուց ասած էլ կլինեին, վաղուց փակած էլ կլինեին, ամեն ինչ էլ արած կլինեին: Միլիոն դոլար...»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ