«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ՊԵԿ նախկին նախագահ, «Գազպրոմ Արմենիա» ընկերության նախկին տնօրեն Վարդան Հարությունյանը ՊԵԿ-ի կադրերով է համալրում «Գազպրոմը». օրերս ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ, ֆինանսների նախկին փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշանակվել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ՝ կոմերցիայի և արտաքին կապերի գծով: Իսկ դրանից առաջ «Տրանսգազ» ՍՊԸ տնօրեն է նշանակվել ՊԵԿ օպերւստիվ-հետախուզական վարչության պետ Գարեգին Առաքելյանը, ով փոխարինել է կյանքից անսպասելի հեռացած Նիկոլայ Գաբրիելյանին»։
Նյութն ամբողջությամբ կարրդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը