«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է նախորդ օրը ԸՕ քվեարկությանը չմասնակցած «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամներ Նապոլեոն Ազիզյանի եւ Վարդան Ղուկասյանի հետ:
Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությունը, որ հաջորդ երկուշաբթի օը կայանալիք ԱԺ արտահերթ նիստում Ազիզյանը եւ Ղուկասյանը կողմ են քվեարկելու նախագծին, թույլ է տալիս ենթադրել, որ Ծառուկյանը իր ղեկավարած խմբակցության անդամներին հորդորել է հետեւել իր օրինակին եւ կողմ քվեարկել նախագծին:
Թե որքանով Ծառուկյանի հորդորը կազդի պատգամավորների վրա, դժվար է ասել, բայց փաստ է, որ ռեյտինգային ընտրակարգով խորհրդարան եկած պատգամավորները դեմ են ԸՕ փոփոխությանը, որովհետեւ հասկանում են, որ դրա ընդունվելու դեպքում իրենք պատգամավոր չեն կարող ընտրվել»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը