19 10 2018

Պետությունը պարտավոր է օգտագործել Պողոսյանի և նրա նմանների ունակությունները․ «Առավոտ»

Պետությունը պարտավոր է օգտագործել Պողոսյանի և նրա նմանների ունակությունները․ «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթը գրում է․ «Հետաքրքիր է, որ նոր իշխանության գործողություններից շատերը, որոնք մեծամասնությանը դուր են գալիս, ինձ առանձնապես սրտամոտ չեն: Օրինակ՝ երբ վարչապետը սպառնում է «ասֆալտին փռել» կամ «պատերով տալ» որոշ մարդկանց, («վախ, մեռնեմ դուխին՝ շշեց»): Կամ՝ երբ ինչ-որ հակապետական հեռուստաընկերություններ է հայտնաբերում: Կամ՝ երբ էմոցիաների ազդեցության տակ աշխատանքից է ազատում դաշնակցական եւ ԲՀԿ-ական նախարարներին: Եվ հակառակը՝ այն, ինչ շատերը դատապարտում են, ինձ ճիշտ է թվում:

Խոսքը, մասնավորապես, Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին է: Այդ քայլը քննադատողները որեւէ փաստարկ չեն բերում, բացի նրանից, որ նա նախկին ոստիկան է: Ի դեպ, հետաքրքիր է, որ ժամանակին նույն պաշտոնն էր զբաղեցնում Սուրեն Աբրահամյանը, որը խորհրդային եւ անկախության առաջին տարիներին նույնպես ծառայել է ոստիկանությունում, իսկ մարզպետ լինելուց հետո աշխատել է որպես Երեւանի քաղաքապետ եւ ՆԳ նախարար:

Ինքնին ոստիկան լինելը մահացու մեղք չէ: Կատարե՞լ է արդյոք Հունան Պողոսյանը հրամաններ, որոնք պատիվ չէին բերում նրա համազգեստին: Ըստ երեւույթին՝ այո: Բայց եթե նրա արարքների տակ որեւէ քրեական հոդված չկա, ապա մեր պետությունը ոչ միայն կարող է, այլեւ պարտավոր է օգտագործել Պողոսյանի եւ նրա նման մարդկանց ունակությունները:

Պաշտոնների նշանակել միայն այն մարդկանց, որոնք քայլել կամ վանկարկել են, կլիներ, մեղմ ասած, սխալ կադրային քաղաքականություն»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ