«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ ՀՀ-ն Չինաստանից շտապ բուժօգնության 200 նոր ավտոմեքենա է նվեր ստացել: Հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:
Ուշագրավն այն է, որ չինական կողմի հետ շտապօգնության մեքենաների մասով պայմանավորվածություն այս մարտին ձեռք է բերել առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը: Հենց նա է չինական կողմի հետ ստորագրել շտապօգնության մեքենաների անհատույց տրամադրման ծրագրի իրականացման մասին տեխնիկական համաձայնագիրը: Բայց այս մասին որևէ հիշատակում չարվեց»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը