17 10 2018

Փաշինյանը ՀՀԿ-ականներին հավատացրեց` նրանք իր թշնամիները չեն. «Հրապարակ»

Փաշինյանը ՀՀԿ-ականներին հավատացրեց` նրանք իր թշնամիները չեն. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց՝ առարկայական դարձնելով իր ծրագրերը՝ ԱԺ լուծարում, արտահերթ ընտրություններ դեկտեմբերին։ Նա երեկոյան «լայվ» մտավ և ամանորյա ուղերձի ոճի տեքստ հրապարակեց, որտեղ բացատրեց իր քայլը։ Ասաց, որ հրաժարական տալիս է «ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն ավարտին հասցնելու» համար։

«Եթե դուք վստահության քվե տաք մեր քաղաքական ուժին, ես կվերընտրվեմ ՀՀ վարչապետի պաշտոնում»,- ասաց նա եւ փորձեց փարատել կասկածները, որոնք հնչում են այս օրերին, թե «հակահեղափոխականները վարչապետի թեկնածու կառաջադրեն եւ կտապալեն հեղափոխությունը»։

Նա ասաց․ «Հոկտեմբերի 2-ի իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի», բայցեւ ՀՀԿ-ականներին հավատացրեց, որ նրանք իր թշնամիները չեն․ «Իմ ողջ քաղաքական գործունեության ընթացքում ասել եմ, որ Հայաստանում, հայության շրջանում թշնամիներ չեմ ունեցել, չունեմ եւ չեմ ունենա»։ Վերջում հնչեցին սիրո և հավատարմության, հաղթանակի ու հաջողությունների խոստումներ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ