09 10 2018

ՀՀԿ-ին զանգվածային ուրացման շքերթներ են սպասվում. «Հրապարակ»

ՀՀԿ-ին զանգվածային ուրացման շքերթներ են սպասվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկայում ՀՀԿ-ին զանգվածային ուրացման շքերթներ են սպասվում։ Երեկ առաջին ծիծեռնակները երևացին՝ ի դեմս նախկին գլխավոր դատախազ, իշխանությունների հիմնասյուներից Գևորգ Կոստանյանի, գործարար պատգամավոր Արման Սահակյանի, որոնք հայտարարեցին դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտադրությանն իրենց աջակցությունը։

Լուրեր կան, որ Ալիկ Սարգսյանը նույնպես կհետևի նրանց, սակայն Սերգեյիչը հայտնեց, որ դեռ վերջնական որոշում չունի, 10 օր է՝ խորհրդարան չի գնում և առաջիկայում էլ կշարունակի բոյկոտը։ Թե ինչու՝ խոստացավ պարզաբանել հայտարարությամբ։ Ի դեպ, երեկ լուրեր կային, որ Կոստանյանի այս պահվածքը «լուրջ» հիմք ունի՝ նախօրեին կայացել է Արարատ Միրզոյան-Կոստանյան հանդիպումը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ