Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի, 202-րդ հոդվածի 1-ին մասի, 259-րդ հոդվածի 2-րդ մասի, 394-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 75-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը որոշեց գործի վարույթը կարճել։ Այս մասին տեղեկացնում է ՍԴ մամուլի խոսնակը:
Որոշումը Սահմանադրական դատարանի կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում։
168.am-ը Գևորգ Կոստանյանին խնդրեց մեկնաբանել ՍԴ որոշումը: Նրա խոսքով՝ ըստ էության Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Կոստանյանի բարձրացրած հարցերը ոչ թե ՍԴ-ն պետք է քննի, այլ Վճռաբեկ դատարանը:
«Նորմալ է, բայց ինչպես ամեն տեղ, Սահմանադրական դատարանում ևս կան դատավորներ, որոնք գրագիտության հետ ընդհանրապես առնչություն չեն ունեցել և հիմա էլ փաստորեն չունեն: Բայց ինչպես այլ համակարգերում, ՍԴ-ում էլ գրագիտության հարցը շուտով կլուծվի»,- ասաց նախկին գլխավոր դատախազը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը