05 10 2018

Արդյունաբերությունում լուրջ անկում ունենք․ «Ժողովուրդ»

Արդյունաբերությունում լուրջ անկում ունենք․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալներն այս տար­վա հունվար-օգոստոս ամիսներին, նա­խորդ տարվա նույն ժամանակահատ­վածի համեմատ, զգալի նվազել են՝ կոնվերտորային պղնձի՝ 2.2 տոկոսով:

Այս տարվա 8 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պղնձի խտանյութի արդյունահանման ծավալներն են բավակա­նին նվազել՝ 19.9 տոկոսով: 

«Ժողո­վուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներից պարզեց՝ անցած տարվա հունվար-օգոստոսին ար­տադրվել է 280 հազար 100 տոննա պղնձի խտանյութ՝ այս տարվա նույն ժամանակահատվածի 224 հազար 300 տոննայի դիմաց: Սա նշանակում է, որ իրականում արդյունաբերությունում լուրջ անկում ունենք: Մինչդեռ հայաստանյան տնտեսության հիմնական շարժիչ ուժը տարիներ շարունակ եղել է հանքարդյունաբերությունը: Հան­քարդյունաբերության մասով այս տարվա հունվար-օգոստոսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրված անկումը կազմել է շուրջ 10.4 տոկոս:

Ըստ մաս­նագետների՝ պատճառը հանքարդյու­նաբերական ընկերությունների պարապուրդն է: Չէ՞ որ Հայաստանի խոշ­որ ընկերություններից «Թեղուտ» ՓԲԸ-Ն դադարեցրել է Թեղուտի հան­քավայրի շահագործումը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ