05 10 2018

Մանվել Գրիգորյանը կարող է ազատ արձակվել․ «Ժողովուրդ»

Մանվել Գրիգորյանը կարող է ազատ արձակվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, թավշյա հեղափո­խությունից հետո աղմկահարույց գոր­ծերի բացահայտման սկիզբն ազդարար­վեց ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորմամբ: Գրիգորյա­նի առողջական խնդիրների կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությու­նում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն պարզելու համար, թե արդյոք նա ունի՞ առողջական խնդիրներ և, առհասարակ, նրա կալանքը համա­տեղելի՞ է առողջական խնդիրների հետ, ինչի մասին պնդում էին փաստաբաննե­րը:        

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ օրերս ստացվել է փորձաքննության եզրակա­ցությունը: Չի բացառվում, որ քննիչ­ների ուսումնասիրություններից հետո Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխվի, քանի որ նրա առողջա­կան վիճակը գնալով վատթարանում է»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ