04 10 2018

«Ինչո՞ւ Ձեր մարդիկ սպանեցին ինձ, վարչապետ»․ «Հրապարակ»

«Ինչո՞ւ Ձեր մարդիկ սպանեցին ինձ, վարչապետ»․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․«Երեկ Ազգային ժողովի մոտ Նիկոլ Փաշինյանի ելույթից մի հատված անասելի ցավ պատճառեց ինձ։ Դա շատ նման էր այն բանին, որ դեղ են հասցնում հիվանդին այն ժամանակ, երբ էլ պետք չէ։

Հիվանդը չկա։ Վարչապետը խնդրում էր ազգային ժողովի շուրջ խմբվածներին (բառացի չեմ կարող ներկայացնել), որ մարդիկ խոստանան չհայհոյել, անձնական բնույթի վիրավորանքներ չհասցնել քաղաքական գործիչներին և ընդհանրապես նրանց, ովքեր քաղաքական այլ հայացքներ ունեն, ցուցաբերեն սեր և հանդուրժողականություն․․․

Ինչու՞ է վարչապետը դա խնդրում ամիսներ հետո՝ սա եմ ուզում հասկանալ։ Երբ մամուլը՝ նրա վարչապետ ընտրվելուց հետո, անընդհատ աղաղակում էր այդ մասին։ Անգամ կայքերը հայտարարություն տարածեցին։ Վարչապետին դու՞ր էր գալիս, երբ սեռական բնույթի հայհոյանքներ էին տարածում, երբ էլ մայր, քույր չէին թողնում ու յոթը պորտով աղբատար բերաններով մարդկանց ստորացնում և թույլ չէին տալիս կարծիք հայտնել։ Նա չէ՞ր կարող ներազդել իր կռապաշտներին։ Երեկվա նրա հայտարարությունը ապացուցեց, որ նա էր այդ մարդկանց «բաց թողել»․․․ Ու հինգ ամիս հետո խնդրում է, Աստված իմ, որ անձնական բնույթի վիրավորանքներ չհասցնեն իրար։ Այն դեպքում, երբ հազարավոր մարդկանց ֆեյսբուքյան էջերն այդ պատճառով փակվել են, որպեսզի նրանց երեխաները չկարդան, թե ինչպես են կառապանների պես հայհոյում իրենց ծնողներին։ Վերջերս հանկարծակի մահացավ լրագրող Կիմա Եղիազարյանը։ Մի փոքրիկ հատված եմ ներկայացնում, որ ինձ էր գրել, ինձ հետ կիսվել՝ մահից մի քանի օր առաջ․

Կիմա Եղիազարյան

Հաս ջան, ամեն օր հայհոյում ու սպառնում են ինձ... Լրիվ գժանոց է

Նիկոլը էս իր շուրջ կռապաշտությունից հաճույք է ստանում:

Ոչ ոք չի ուզում ճշմարտությունը լսել:

բա սա սիրո հեղափոխությո՞ւն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց հինգ ամիս հետո։ Երբ էլ դեղը պետք չէր։ Ինչու՞ հիմա։ Չեմ հասկանում։ Երբ կարող էր ու պետք էր։ Երբ իր խոսքից էր կախված հայհոյելն ու չհայհոյելը։

ՀԳ Ես երբեք սա չէի գրի, եթե Կիման ապրելուց լիներ։ Բայց քանի որ ինքը չկա, ես հարցնում եմ իր փոխարեն՝ ինչու՞ սպանեցին ձեր մարդիկ ինձ, վարչապետ․․․ Որ ձեր նմա՞ն չէի մտածում։

Մեկ օրինակ բերեցի ընդամենը․․․ Մի տխուր օրինակ։

Բացեք Կիմայի ֆեյսբուքյան էջը, տեսեք՝ ինչքան իրեն հասկացողներ ու գաղափարակից մարդիկ կան։ Կարդացեք նրանց գրառումները և կհասկանաք, թե ինչքան հեղափոխական դաժան փորձությունների միջով է անցել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ