04 10 2018

Շիրակի մարզպետն ուշագրավ «գիտելիքներ» ունի․ «Հրապարակ»

Շիրակի մարզպետն ուշագրավ «գիտելիքներ» ունի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Շիրակի «ՔՊ»-ական մարզ­պետ Կարեն Սարուխանյանն ուշագրավ գիտելիքների տեր անձնավորություն է: Օրեր առաջ նա հանձնարարել է փակել «Գյումրիի ներառական փուռը», որտեղ հաշմանդամներ են աշխատում, քանի որ քաղաքաշինական ինչ-որ նորմերի խնդիրներ կան: 

Երբ նրան ասել են՝ չենք կարող, փռի բացումը հովանավորել և մասնակցել է Սվիտալսկին, նա զայրացել է՝ Ռուսաստանի դեսպանն ինչ գործ ունի մեր փռի հետ: Նրան բացատրել են, որ Սվիտալսկին ոչ թե Ռուսաստանի դեսպանն է, այլ՝ Եվրամիության: Նա հետաքրքրվել է՝ իսկ Եվրա­միությունը ո՞ր երկիրն է: Երբ օրեր անց պարզել է, որ փուռը չի փակվել, հայտարարել է. «Երևի Ստանիսլավսկին հարցը լուծեց»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 Նշենք, որ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հերքել է լուրը՝ նշելով, որ  դա ամբողջությամբ ապատեղեկատվություն է:  Նա պատրաստվում է դատարան դիմել մամուլում տարածված տեղեկության համար։ Նա այս մասին ասել է  Sputnik Արմենիային։

«Դատարան եմ դիմելու։ Նման բան չի եղել, սուտ է։ Ես 3 անգամ եղել եմ այդ սրճարանում»,- Sputnik Արմենիային ասաց մարզպետը։

«Միշտ զարմացել եմ տարատեսակ ախմախություններ հրապարակողների ու առավել ևս տարածողների վրա: Լավ, դուք ինչո՞վ եք մտածում: Դեռ այսքանը»,- գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ