02 10 2018

Նախկին քաղաքապետի «էկզոտիկ ժառանգությունը»՝ իրավահաջորդին․ «Ժողովուրդ»

Նախկին քաղաքապետի «էկզոտիկ ժառանգությունը»՝ իրավահաջորդին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հրազդանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը հրաժարականից առաջ իր իրավահաջորդին՝ քաղաքապետի պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին ուշագրավ «ժառանգություն» է թողել՝ աշխատասեն­յակի սեղանին ոգելից խմիչք՝ մեջը օձ:

«Ժառանգությունը նախանձելիներից չէր: Ստացա 180 մլն դրամից ավելի պարտք, քայքայված ավտոպարկ, ոչ բարեհաճ վերաբերմունք նախորդ համայնքապետի աշխատակազմի կողմից, ինչպես նաև մի շատ հետաքրքիր նվեր, որ նախորդ համայնքապետը թողել էր ինձ: Խոսքն այս ոգելից խմիչքի մասին է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմել է Ստեփանյանը՝ ցույց տալով օձով տարան: «Այո, շատ հետաքր­քիր և էկզոտիկ խմիչք է: Նախկինում ես չեմ տեսել այսպիսի խմիչք: Կդժվարանամ ասել, թե որ նշանակալի ձեռքբե­րումն է նա փորձել նշել»,- ասել է նա»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ