«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երկրապահ կամավորական միության շուրջ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Ինչպես հայտնի է` վերջերս ազատամարտիկների մի ստվար մասը սկսել է հայտարարություններ անել, թե որպես ԵԿՄ նախագահ տեսնում են միայն «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանին:
Սակայն հետաքրքիր է, որ ավելի վաղ, երբ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը նոր էր կալանավորվել, ազատամարտիկները խնդրեցին, որպեսզի ԵԿՄ-ն ղեկավար դառնա «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Այսինքն` վերջինս ոչ թե ինքն է հավակնություններ ներկայացրել, այլ ազատամարտիկներն են նրան խնդրել, և փաստորեն վերջինս պարզապես չի կարողացել հաշվի չառնել նրանց խնդրանքը:
Եվ հիմա էլ օրեր անց ազատամարտիկները կարծես թե փոշմանել են ու այս անգամ էլ անընդհատ բարձրաձայնում են Սասուն Միքայելյանի անունը: Եվ հիմա հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, Միքայելյանը չի ուզում, Սարգսյանն էլ չի ընտրվել, և ԵԿՄ համագումարը, որպես այդպիսին, առկախվել է»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը