«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնալսման գործով խուզարկություններն ավարտվել են:
Ինչպես հայտնի է, նախաքննությունն իրականացնող մարմինը միջնորդություններ էր ներկայացրել դատարան 6 տարբեր հասցեներում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար, որոնք բոլորն էլ դատարանը բավարարել էր: Սակայն հանրությունը իրազեկվեց միայն Yerevan.today տեղեկատվական հարթակի խմբագրությունում կատարված խուզարկության մասին, թե որոնք էին այս գործով մյուս հինգ հասցեները, նախաքննական մարմինը գաղտնի է պահում:
Մեզ հայտնի դարձավ, որ խուզարկությունների նպատակը եղել է մեկը՝ իրավապահները ցանկացել են պարզել, թե համացանցում հայտնված հեռախոսային խոսակցությունն ինչպես է հայտնվել լրատվամիջոցում կամ այլ անձանց ձեռքում՝ կրիչի վրա են ներբեռնել և անձամբ հանձնե՞լ, թե՞ էլեկտրոնային տարբերակով են ուղարկել»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը