28 09 2018

Վանեցյանն իր ընտանիքին երկրից դուրս է հանել․ «Իրատես»

Վանեցյանն իր ընտանիքին երկրից դուրս է հանել․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է․ «Հայտնի գաղտնալսումից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, թե իր ընտանիքի անվտանգության հետ կապված խնդիրներ կան։ Ավելի ուշ պարզվեց, որ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը տեղափոխվել է կառավարական առանձնատուն, քանի որ, ըստ պաշտոնյայի, իր և իր ընտանիքի անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ է:

Իրականում, ըստ որոշ տեղեկությունների, արդեն մի քանի ամիս է Արթուր Վանեցյանն իր ընտանիքը, երեխաներին երկրից դուրս է հանել՝ չեզոքացնելու համար նրանց սպառնացող վտանգը։ Պաշտոնյան նաև նեղ շրջապատում դժգոհել է, որ շատ դժվար գործ է ստանձնել, ինչը կարող է իր և իր մերձավորներին լուրջ գլխացավանք պատճառել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ