26 09 2018

Գաղտնալսման պատմության կծիկը բացվում է․ «Ժողովուրդ»

Գաղտնալսման պատմության կծիկը բացվում է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնալսման պատմության կծիկը գնալով բացվում է, սակայն իրավապահ համակարգը դեռես չի կարողանում գտնել բուն գաղտնալսողներին:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` իրավապահներն արդեն դուրս են եկել հետքի վրա, որ ԱԱԾ և ՀՔԾ պետերին գաղտնալսել են ոչ թե մեկ, երկու, կամ երեք հոգի, այլ եղել է թիմային աշխատանք: Պարզ է նաև, որ գաղտնալսումը չի արվել ԱԱԾ աշխատակիցների կողմից: Այսինքն՝ դավաճանը ներսից չէ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ