26 09 2018

«Լույս»-ը կարող է դուրս գալ կառավարության կազմից․ «Հրապարակ»

«Լույս»-ը կարող է դուրս գալ կառավարության կազմից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երևանի ավագանու ընտրու­թյունների օրը ԲՀԿ թիմն ընտրության արդյունքներին հետևել է «կանյաչնիից», բայց առանց Ծառուկյանի: Գրեթե ողջ խմբակցությունն է եղել: Պատգա­մավորները վաղ առավոտից տարբեր շրջաննե­րում հետևել են ընտրությունների ընթացքին, ապա հավաքվել գործարանի իրենց գրասենյա­կում: Արդյունքները նրանց համար շատ անսպա­սելի են եղել: Նաիրա Զոհրաբյանը երեկոյան 10-ին մոտ հեռացել է՝ «սիրտը չի դիմացել»: 

ԲՀԿ-ում վերլուծել են, որ մարդիկ իրենց խաբել են կամ էլ վախեցել են գնալ քվեարկության՝ ընտրություն­ների նախորդ օրը ոստիկանության գործողու­թյուններով պայմանավորված:

Ի տարբերություն 25 հազար 219՝ 6,61 տոկոս քվե ստացած ԲՀԿ-ի, «Լույս» դաշինքում գոհ են իրենց ցուցանիշից՝ 18 հազար 112 ձայն կամ 4,98 տոկոս: Նրանք համեմատվում են ԲՀԿ-ի հետ, և չի բացառվում, որ ապագայում քննարկեն կառավարությունից իրենց նախարարների դուրս գալու և իշխանություն­ներին այլընտրանք դառնալու հարցը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ