«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում անասնաբուծությունը բավական լուրջ անկում է ապրել: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա հունվար-հուլիս ամիսներին անասնաբուծության ոլորտում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3.7 տոկոս անկում է գրանցվել:
Սրան զուգահեռ նկատենք, որ այս տարվա 7 ամիսներին պակասել է նաև մսամթերքի արտադրության ծավալները: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվետվություններից պարզեց, որ տավարի մսի արտադրության ծավալները նվազել են 6.2, խոզի մսինը` 6.3, իսկ ոչխարինը` 3.8 տոկոսով»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը