08 09 2018

ՊԵԿ-ի դիմակավորված աշխատակիցները ներխուժել են Ծառուկյանի գազալցակայան․ «Ժամանակ»

ՊԵԿ-ի դիմակավորված աշխատակիցները ներխուժել են Ծառուկյանի գազալցակայան․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի հարկային մարմինները շարունակում են սեպ խրել ազգային համաձայնության կառավարության մասնակիցների միջև: Մեր տեղեկություններով՝ օրերս ՊԵԿ աշխատակիցները սև դիմակներով ներխուժել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանի տարածք և պահանջել ինչ-որ հաշվապահական փաստաթղթեր:

Այդ փաստաթղթերը ստանալուց հետո նրանք հեռացել են: Կարելի է, իհարկե, ասել, որ տեղի ունեցածը ոչ մի կապ չունի ԲՀԿ-ի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հարաբերությունների հետ, որ սա ՊԵԿ-ի կողմից կազմակերպված գործողություն է, որը ոչ միայն համաձայնեցված չի եղել Նիկոլ Փաշինյանի հետ, այլ նա ընդհանրապես տեղյակ էլ չի լինում նման միջոցառումների մասին:

Բայց քիչ հավանական է, որ սա ՊԵԿ-ի ու նրա ղեկավար Դավիթ Անանյանի ինքնագործունեության արդյունքն է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ