«Իրավունք» թերթը գրում է․ «Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե հայ-ռուսական հարաբերությունները լավ են, դեռ մի բան էլ ավելի են լավանում, իրականությունն այլևս անհնար է դառնում թաքցնել խոսքերի տակ:
«Իրավունքի» հավաստի աղբյուրների համաձայն՝ սկանդալը՝ կապված նրա հետ, որ Հայաստանը կանչեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին և մեղադրանք առաջադրեց, ապա գրավի դիմաց նրա կալանքը փոխեցին, բոլորովին էլ չի «ներվել» ռուսական վերնախավի կողմից:
Ավելին՝ ՌԴ-ում գործող հայ խոշոր բիզնեսմեններին ամենաբարձ մակարդակով զգուշացվել է, որ այս կառավարությանը չփորձեն ոչ մի կոպել փոխանցել: ՌԴ-ում բնակվող շատ գործարարներ, նույնիսկ առանց պատճառաբանության սառեցրել են իրենց խոստացած կամ արդեն իսկ պլանավորված մշակութային և այլ ծրագրերն իրականանացնել Հայաստանում:
Այս օրերին ՌԴ-ում հայ գործարարները բավական մտահոգված են ու վրդովված, նեղ շրջանակներում անգամ նշում են, որ երբեք իրենց հետ այդ տոնով չեն խոսել»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը