31 08 2018

Փաշինյանը մոռացե՞լ է, որ «Վեոլիայի» հրավերով ինքն էլ էր մեկնել Փարիզ. «Իրավունք»

Փաշինյանը մոռացե՞լ է, որ «Վեոլիայի» հրավերով ինքն էլ էր մեկնել Փարիզ. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

«Օրերս ոստիկանությանը հաղորդագրություն տա­րածեց, թե ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կաշառք է վերցրել «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ից՝ ջրի սակագինը բարձրացնելու համար: Ավելին՝ կաշառք տալու դիտավորությամբ դեռևս 2017 թվականին ՀՀ Հանրային ծառա­յությունները կարգավորող հանձ­նաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և ՀԾԿՀ ևս 7 պաշ­տոնատար անձանց համար «Վեոլիա ջուր» ՓԲԸ ֆինանսական ծախսային միջոցներից գնել և տրամադրել են Երևան-Փարիզ-Երևան ուղղությամբ 8 ավիատոմս, ինչպես նաև հոգացել հյուրանոցի ծախսերը, ինչից հե­տո հանձնաժողովի կողմից համապատասխան որոշմամբ՝ խմելու ջրի սակագինը բարձրացվել է 11,414 դրամով՝ 180 դրամից դառնալով 191,414 դրամ, որը սուբսիդավորման կարգով փոխ­հատուցվում է ՀՀ կառավարու­թյան կողմից:

Այս ամենը բավականին հուզիչ կլիներ, եթե իրականությունն այսքան զավեշտալի չլիներ:

«Իրավունքի» ուսումնա­սիրությունն այս ամենի վերաբերյալ ուշագրավ փաստ արձանագրեց: Պարզվում է՝ «Վեոլիա» ընկերության նույնատիպ հրավե­րով ղեռևս 2007-ի ապրիլին Փա­րիզ է մեկնել նաև Նիկոլ Փաշինյանը՝ որպես «Հայկական ժա­մանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր: Այդ պատվիրակու­թյան կազմում եղել են նաև այլ լրագրողներ, գիտնականներ, ՀԿ ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքապետարանից շինբարեկարգման վարչության այն ժամանակվա պետ Ֆրունզ Բասենցյանը. Սպառողների իրավունքների պաշտպանության միության նախագահ լուսահոգի Աբգար Եղոյանը, Ջրային տնտեսության կոմիտեի ֆինանսական վարչու­թյան պետ լուսահոգի Մհեր Սկրտումյանը և այլք:

Պատվիրակությունը մեկնել էր «Վեոլիայի» փորձն ուսումնասիրելու, լրագրողներն էլ՝ լուսաբանելու, բայց երբեմնի ընդդիմադիր խմբագիր Նիկոլ Փաշինյանն առանձնապես շատ չէր էլ լուսա­բանել: Հիմա սա ինչպե՞ս հասկա­նալ. այստեղ ևս կոռուպցիա կա՞ր, ինչպես այսօր ՀԾԿՀ-ի դեպ­քում փորձում են ներկայացնել իրավապահ մարմինները, որ «Վեոլիայի» մայր գրասենյակի հրավերով Փաշինյանը հայտնվել էր Փարիզում, մնացել 8 օր, որի ծախսերն ամբողջությամբ' սկսած ավիատոմսից, հյուրանո­ցից, սննդից հոգացել էր «Վեոլիան»: Ավելին՝ ուղևորության ընթացքում պատվիրակությունը եղել է նաև Լիոնում, այցելել ինչ-որ տեսարժան վայրեր և դրան զուգահեռ էլ եղել «Վեոլիայի» ջրընդունիչ ավազանում, իրենց գրասենյակում, զանգերի կենտ­րոնում և այլն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ