Ռուսական Forbes-ը կազմել է ամենաազդեցիկ ռուսաստանցիների հարյուրյակը։ Ցանկում ընդգրկվել է նաև գործարար Սամվել Կարապետյանը: «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը 95-րդ հորիզոնականում է։
Առաջին տեղը գրավել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ինչպես հաղորդվում է, դա տեղի է ունեցել «ավտոմատ», քանի որ ամերիկյան Forbes-ի վարկածով աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշում Պուտինը երկրորդ տեղում է։
Առաջին հնգյակում են «Սբերբանկի» և «Գազպրոմի» վարչության նախագահներ Գերման Գրեֆը և Ալեքսեյ Միլլերը, «Ռոսնեֆտի» գլխավոր գործադիր տնօրեն Իգոր Սեչինը և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Առաջին տասնյակում են «Սուրգուտնեֆտեգազի» գլխավոր տնօրեն Վլադիմիր Բոգդանովը, Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Ռուսական երկաթուղիների գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզերովը և «Լուկօյլի» նախագահ Վագիթ Ալեքպերովը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը