«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ավիափոխադրումն աննախանձելի վիճակում է: Արդեն մի քանի տարի է՝ Հայաստանը չունի ազգային ավիափոխադրող: Ու հիմա հայկական երկինքը տնօրինում են հիմնականում ռուսական ավիաընկերությունները:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վերջերս այստեղ գործունեություն է ծավալում վրացական «Ջորջիան Էյրլայնս» ընկերությունը, որի ներկայացուցիչը ՀՀ-ում համարվում է «Արմենիա» ավիաընկերությունը: Միայն թե սա էլ ընդամենը մեկ ինքնաթիռ ունի, և հաճախ նրանց օգնության են հասնում հենց «Ջորջիան Էյրլայնս»-ի ինքնաթիռները՝ վրացական դրոշով։
Նկատնեք, որ այս ոլորտը ՀՀ փոխվարչապետներից Տիգրան Ավինյանն է համակարգում, բայց արի ու տես, որ նա քայլ անգամ չի անում այդ ուղղությամբ. արդեն տևական ժամանակ է` ժամանակ չի գտնում հանդիպել ոչ միայն ավիացիոն ոլորտի մասնագետների, տուրընկերությունների, այլև ավիաընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը: Էլ չենք ասում Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Տաթևիկ Ռևազյանի մասին, որը, ասում են, չի տիրապետում ոլորտին»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը