28 08 2018

Խմբակցություններն ատամները սրած սպասում են ԱԺ նիստին․ «Հրապարակ»

Խմբակցություններն ատամները սրած սպասում են ԱԺ նիստին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ օգոստոսի 28-ին, ժամը 11-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան, որի օրակարգում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է գյուղատնտեսական կարիքների համար Սեւանա լճից 40 մլն խմ լրացուցիչ ջրառ կատարել:

ԱԺ խմբակցությունները, ատամները սրած, սպասում են նիստին, որոշել են «վրեժխնդրության երեկո» կազմակերպել՝ Փաշինյանին ու նրա կուսակիցներին տեղը դնել «կռիսական» հարցերով, սուր հարցադրումներով:

Նրանք լավ «լցված» են նոր իշխանության դեմ, քանի որ վերջինս, որևէ բան հաշվի չառնելով, իր բռնել-բացահայտելու գործողություններում ընդգրկել է նաև պատգամավորներին ու նրանց հարազատներին: Իրենք՝ «ՔՊ»-ականները ևս մանրակրկիտ պատրաստվում են հակահարված տալ ՀՀԿ-ին»:

Նյութն ամողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ