25 08 2018

Բուհերում լարված են․ չգիտեն՝ կշարունակե՞ն դասավանդել․ «Փաստ»

Բուհերում լարված են․ չգիտեն՝ կշարունակե՞ն դասավանդել․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայտնի է, որ այս ուսումնական տարում բուհերի դիմորդների թիվը զգալիորեն կրճատվել է: Անգամ կան այնպիսի մասնագիտություններ, որոնց գծով ընդհանրապես դիմորդներ չեն եղել: Ուստի չի բացառվում, որ որոշ ֆակուլտետներ կամ ամբիոններ կանգնեն նաև փակման վտանգի առջև, ինչն ակամայից նոր մարտահրավերների առջև կկանգնեցնի բուհերի այս կամ այն գիտատար ճյուղերի գոյությունը:

Արդյունքում, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, մի շարք բուհեր կանգնել են ոչ միայն ֆինանսական, այլւ ըստ այդմ՝ դասաժամերի կրճատման խնդրի առջև, ինչի պատճառով բուհում դասավանդող կադրերի կրճատման խնդիրներ կարող են ի հայտ գալ: Ստացվում է, որ ուսանողների թվի կրճատման պատճառով շատ դասախոսներ պարզապես դուրս կմնան հաստիքացուցակներից, ինչն էլ իր հերթին նոր դժգոհությունների ալիք կբարձրացնի, ինչը մեղմելու ելքեր այս պահին գրեթե չեն նշմարվում:

Ավելին, մեր տվյալներով, այս օրերին բուհերի ուսումնական մասերն ու դեկանատներն ուղղակի քաոտիկ վիճակում են, դասախոսները՝ լարված: Շատերը դեռևս չգիտեն՝ կշարունակե՞ն դասավանդել, թե՞ դուրս կմնան»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ