«Հրապարակ» թերթը գրում է. «Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով այսօր «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» նախաձեռնությունը Երևանի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում կրկին բողոքի ակցիա կիրականացնի, որի մեկնարկը կտրվի երեկոյան ժամը 7-ին։
Շարժումը կաթողիկոսի հրաժարականն է ակնկալում, ապա՝ նոր ընտրություններ։ Մենք տեղեկացանք, որ բողոքի ալիքի պատճառով վեհափառը լիարժեք չի վայելել հանգիստը և Ռուսաստանի Կիսլովոդսկ քաղաքից նախատեսվածից շուտ է վերադարձել։
Ի դեպ, նա սկսել է ավելի հաճախ շփվել շարքային հավատացյալների հետ և որոշել է շահել իրենից նեղացածների սիրտը։ Մեր տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը ժամանակավորապես հետ է կանգնել վեհափառին դատի տալու որոշումից։ Հիշեցնենք, որ նրան պատկանող շինընկերությունն աշխատանքներ է կատարել կաթողիկոսի պատվերով, բայց չի վճարվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը