«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ղարաբաղում ևս ներքաղաքական խմորումներ են սկսվել, քաղաքական դաշտը սկսել է պատրաստվել առաջիկա ընտրություններին՝ հայաստանյան իրադարձությունների սցենարով։
Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Արցախում ձևավորված «Լույս Արցախին» նախաձեռնության ակտիվիստները ծրագրում են շարժումը կուսակցություն դարձնել։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց շարժման նախաձեռնողներից մեկը՝ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը։
Հիշեցնենք, որ նախաձեռնությունը ձևավորվեց այս տարվա մայիսի վերջերին, այն հանդես է գալիս համախմբման և տեղի իշխանություններին հեռացնելու լոզունգներով: Ի դեպ, նախաձեռնության անդամ է նաև Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի եղբայրը` Վաչիկ Բալասանյանը: Բադասյանն ասաց, որ դեռևս հայտնի չէ՝ կուսակցությունը հանդես կգա նո՞ւյն, թե՞ նոր անունով»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը