«Հրապարակ» օրաթերթեը գրել է. «Օրերս ՀԱՊԿ-ում քննարկվել է մասնակիցների կազմն ընդլայնելու հարցը: Մասնավորապես, դիտորդի կարգավիճակի մասին փաստաթղթերի փաթեթն է ներկայացվել: Սա նշանակում է, որ առաջիկայում լրջորեն քննարկվելու է Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամ դառնալու հարցը, ինչը բավական վտանգավոր է Արցախի հարցի լուծման առումով:
Այս հարցում կարող էր որոշակի դեր կատարել և գործընթացը կասեցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, սակայն Հայաստանում նրա դեմ հարուցված քրեական գործը մի կողմից թուլացրել է նրա դիրքերը ՀԱՊԿ-ում, մյուս կողմից նա արդեն ճամպրուկային է տրամադրված և առանձնապես ջանքեր գործադրելու տրամադրություն էլ չունի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը