«Հրապարակ» թերթը գրում է․ «Բոլոր այն կուսակցությունները, որոնք հավակնում են հայտնվել երկրի խորհրդարանում, երեկ շտապել էին Հանրապետության հրապարակ։ Նրանց թվում էր, թե երեկ ընտրությունների նախապատրաստական փուլն է սկսվել և, ինչպես նախկինում Սերժ Սարգսյանին հաճոյանալն Ազգային ժողովում հայտնվելու գլխավոր գրավականն էր, այնպես էլ հիմա Նիկոլ Փաշինյանի կողքին լինելն է այդ գրավականը։
Թերևս դա էր պատճառը, որ նախ ՀԱԿ-ը, ապա ՕԵԿ-ի քաղաքական խորհուրդը նախօրեին կոչ էին արել ակտիվորեն մասնակցել երեկվա հանրահավաքին։ Երեկ երեկոյան ժամը 18-ին մեծ խմբով, Մհեր Շահգելդյանի գլխավորությամբ, ՕԵԿ-ն իսկապես միացավ հրապարակին, որտեղ նրանց ուրախությամբ դիմավորեցին: Ուշագրավ է, որ, ի տարբերություն ՕԵԿ-ի ու ՀԱԿ-ի, «ՔՊ»-ի դաշնակիցներ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները հանրահավաքին մասնակցության կոչ չէին արել, ինչը ևս վկայում է «Ելքի» ներսում տիրող ոչ հարթ իրավիճակի մասին»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը