15 08 2018

Նիկոլ Փաշինյանն իրականացնում է 2015 թվականի ծրագիրը. «Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանն իրականացնում է 2015 թվականի ծրագիրը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Չնայած Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունում առկա են ներկայացուցիչներ նաև ԲՀԿ-ից, ՀՅԴ-ից և «Ելք» դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններից, սակայն ակնհայտ է, որ այս կառավարությունը և, առհասարակ, այս թիմը շարժվում է կոնկրետ ծրագրով, որն ընդունվել է խորհրդարանում և որը կրկնում է հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագիրը:

 Հենց այդ ծրագիրն ուսումնասիրելիս արդեն ակնհայտ է դառնում, որ իր վերջին քայլերով Նիկոլ Փաշինյանը կարծես թե առաջ է տանում հենց կուսակցության ծրագիրը, որի մեջ առկա էր մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի դեպքերի բացահայտում, ընտրութունների կեղծիքներին վերաբերող դրույթներ և այլն: Եվ հետաքրքիրն այն է, որ կուսակցության ծրագրով ի սկզբանե էլ ընդունելի է եղել թավշյա հեղափոխության միջոցով հարցերը լուծելու տարբերակը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ