«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պարզվում է, վախի մեջ է ապրում, աշխատում: Նա վախենում է իրեն վերնաշապիկ գնելուց. համենայն դեպս, վերջերս Թորոսյանն ինքն է իր վախերի մասինբարձրաձայնել համացանցում: «Մարդ վախենում ա նոր վերնաշապիկ առնի: Կարող ա հարցնեն, թե աշխատավարձդ ոնց ա հերիքել»,- ասել է նա:
Եվ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը նախարարից հետաքրքրվել է՝ ի վերջո իր մեջ հաղթահարե՞ց վախերն ու կարողացավ նոր վերնաշապիկ գնել է, թե՞ ոչ: «Շատ կարևոր հարց է»,- սկզբում փորձել է հարցից խուսափել նա, բայց և պատասխանել. «Եթե մտավախության կոնտեքստը նայեիք, կտեսնեիք, թե ինչին է վերաբերում: Դա վերաբերում է նախարարների նկատմամբ, ու ընդհանրապես նոր պետական պաշտոնյաների նկատմամբ անհարկի բամբասանքներին»:
Ու վերջում էլ իրեն չի կորցրել, փորձել է կատակել, թե «Ուզո՞ւմ եք հիմա իրար հետ գնանք, վերնաշապիկ գնենք»: Միայն թե, նախարարն անհաջող հումորների ու սոցիալական ցանցերում գերակտիվության փոխարեն ճիշտ կաներ ոլորտի խնդիրներով զբաղվեր, այլապես մի տեսակ տպավորություն է, թե բախտի բերումով կարևոր պաշտոնին հայտնված անձնավորությունն իր գործողություններով վնասում է պետության հեղինակությանը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը