«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը, ով գտնվում է կալանքի տակ, ԱԱԾ Երևան–Կենտրոն ՔԿՀ խցում միայնակ չէ. նրա հետ ևս մի քանի կալանավորներ կան։
«Մանվել Գրիգորյանն ապրում է առօրյա, կենցաղային կյանքով համախցեցիների հետ, քննարկումներ են անում։ Դե այնպես, ինչպես մյուս կալանավորները։ Հայաստանի պարագայում քիչ թե շատ բարվոք պայմաններ են խցում. հեռուստացույց կա, սառնարան, հիգիենայի պարագաներ»,-ասել է Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։
Հարցին՝ ինչով է խցում ամբողջ օրը զբաղվում Գրիգորյանը, Արսեն Մկրտչյանն ասել է. «Նրանով, ինչով որ մնացած կալանավորները. Ժամանակ առ ժամանակ հանդիպում է փաստաբանների հետ, հետաքրքրվում է իր գործով, քննչական մեկումեջ աղքատիկ գործողություններ են արվում։ Դա է»»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը