02 08 2018

«Հյուսիս-Հարավ»-ը կառուցող ՍՊԸ-ն 5 ամսվա աշխատավարձ չի վճարել. «Ժողովուրդ»

«Հյուսիս-Հարավ»-ը կառուցող ՍՊԸ-ն 5 ամսվա աշխատավարձ չի վճարել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրանական «Սավա» ընկերությունը, որ իրականացնում էր «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու հատված­ներից մեկի կառուցումը, լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել իր 17 աշխատակիցներին, մարդիկ 5 ամիս աշխատել են, բայց այդպես էլ չեն վարձատրվել: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ-1 և Տրանշ-2 ճանապարհի վերակառուցման և բարելավման աշխատանքների կապալա­ռուն «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունն է: Իսկ ահա «Սավա»-ն վերոնշյալ ընկերության ենթակապալառուն է, որը պարտավորվել էր նորոգել Երևան-Թալին ճանապարհի Ագարակ գյուղի 3 կմ ճանապարհահատվածը: Սակայն ընկերությունը ձեռք բերված պայմանավորվածությունը չի կատարել և ճանա­պարհի նորոգման աշխատանքներն էլ ավարտին չի հասցրել, միաժամանակ պարտքեր կուտակել: Հիմա այդ ընկերության հետ պայմանագիրը դադարեցվել է:

«Ժողովուրդ» օրաթերթին են դիմել «Սավա» ընկերության աշխատակիցները՝ պատմելով, որ իրանական այս ընկերությունն ունեցել է երեք բաժնետեր, որից երկուսը աշխատողների համար նախատեսված աշխատավարձերը վերցրել են ու փախուստի դիմել: Իսկ երրորդ բաժ­նետերը ՀՀ-ում է, բայց ոչինչ չունի»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ