«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո երբ ՀՔԾ-ն մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրեց, վերջինս հարցազրույց տվեց և հայտարարեց, թե իրեն կալանավորելու միջնորդություն ներկայացնելն ու այս գործընթացները միտված են ոչ թե մարտի 1-ի դեպքերի բացահայտմանը, այլ քաղաքական գործունեություն ծավալելուց չեզոքացման փորձ է:
Ասել է թե` Ռոբերտ Քոչարյանն անուղղակի կերպով հայտարարեց առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկության մասին: Միայն թե պարզ չէ՝ Քոչարյանը ո՞ր կուսակցության միջոցով էր պատրաստվում մասնակցել ընտրություններին:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսպես է մեկնաբանել.
«Չեք բացառո՞ւմ, որ այս հայտարարության իմաստն էլ հենց այն էր, որ այդ հարցերը առաջանար: Այլ մեկնաբանություն չեմ ցանկանում տալ»:
Ասել է թե` հիմա փնտրվում են կուսակցություններ, որ կցանկանան իրենց ցուցակի առաջին համարում տեսնել Քոչարյանին: Հետաքրքիր է՝ ո՞վ կունենա նման համարձակություն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը