31 07 2018

Արմեն Սարգսյանը մեկնում է արտերկիր՝ արձակուրդի. «Իրատես»

Արմեն Սարգսյանը մեկնում է արտերկիր՝ արձակուրդի. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի այցից հետո, առաջիկա օրերին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կմեկնի արձակուրդ։ Նրան մոտ կանգնած աղբյուրները, ի պատասխան հարցին` որտե՞ղ է անցկացնելու Սարգսյանն արձակուրդը, ասացին` արտերկրում։ Մեծ Բրիտանիայո՞ւմ. Թեմզային նայող իրենց տա՞նը, արքայական ընտանիքին շատ «մո՞տ»։ Նաև` ասացին։

Ի դեպ, Հայաստանում վերջին շրջանում հաստատված խիստ անհասկանալի, Վազգեն Մանուկյանի բնորոշմամբ՝ «մեկ դերասանի թատրոնի» մթնոլորտից այս տարի թե՛ բարձրաստիճան պաշտոնյաները, թե՛ հասարակ «մահկանացուները» մի տեսակ հաճույքով են «կտրվում», հուսալով, որ վերադարձին արդեն Հայաստանում կլինի իրական-ժողովրդավարական, հասկանալի մթնոլորտ։

Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանը Հայաստան կվերադառնա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցի նախօրյակին, որպեսզի հանդիպի նաև վերջինիս հետ, որքան էլ դա նոր իշխանությունների սրտով չլինի»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ