27 07 2018

Ընդդիմադիր «Ելք»-ը պահանջում էր հաստիքների կրճատում, իշխանական «Ելքը» ավելացնում է դրանք. «Հրապարակ»

Ընդդիմադիր «Ելք»-ը պահանջում էր հաստիքների կրճատում, իշխանական «Ելքը» ավելացնում է դրանք. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե ընդդիմության կարգավիճա­կում «Ելք» դաշինքը բարձրաձայնում էր փոխմարզպետների հաստիքների կրճատման անհրաժեշտության մա­սին՝ համարելով, որ մի մարզում 3 փոխմարզպետի հաստիքն ավելորդ ծախս է, ապա իշխանության գալով՝ բոլորովին այլ մոտեցում է դրսևորում:

Նոր կառավա­րությունն իր որոշմամբ սահմանել է պե­տական իշխանության մարմիններում հա­ստիքների առավելագույն քանակը, այդ թվում՝ փոխմարզպետների. եթե նախկի­նում փոխմարզպետների թիվը սահման­ված էր ըստ մարզի մեծության և այլ չափորոշիչների, ապա նոր կառավարության հունիսի 11-ի որոշմամբ հավասարեցվել է. բոլոր մարզերում փոխմարզպետների նույն թիվն է սահմանվել՝ 3, և ներկա­յումս բոլոր մարզերում 3-ական փոխմարզպետ է նշանակվել: Բայց մարզերի միջև ահռելի տարբերություններ կան, էլ չենք խոսում այն մասին, որ ամենամեծ մարզում անգամ 2 փոխմարզպետից ավե­լի նշանակելը մեծ շռայլություն է:

Տարած­քային կառավարման նախարարության մամլո խոսնակը մեզ հայտնեց, որ նշված որոշման բովանդակային մասի վերա­բերյալ կարծիք հայտնել չի կարող, միայն նշեց, որ մարզպետարանների լիազորու­թյունների և կառուցվածքի փոփոխու­թյուն է սպասվում:

Հիշեցնենք, որ 2017-ի բյուջեի քննարկումների ժամանակ Էդմոն Մարուքյանը հորդորում էր նախկին կա­ռավարությանը կրճատել փոխմարզպետների թիվը, ինչին ի պատասխան արձա­գանքել էին, թե կուսումնասիրեն խնդիրը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ