«Փաստ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 17-ին շուրջ երկուսուկես տարվա դադարից հետո մամուլի ասուլիսով հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ավելի քան 4 ժամ տևած մամուլի ասուլիսը բավական մեծ արձագանք ունեցավ, որոնք չեն դադարում անգամ հաջորդող օրերին։ Ասուլիսը լայնորեն տարածվեց նաև հարևան երկրների և արտասահմանյան այլ երկրների լրատվամիջոցներում ու հատկապես Սփյուռքում։
Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին մասնակցության հայտ էր ներկայացրել մոտ 50 լրատվամիջոց: Բազմաթիվ լրատվամիջոցներ ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել են մամլո ասուլիսը, ինչը վկայում է երկրորդ նախագահի խոսքից մեծ ակնկալիքների մասին։ «Փաստը» ուսումնասիրեց ուղիղ հեռարձակմամբ լուսաբանած բազմաթիվ լրատվամիջոցներից 16-ում հանրային հետաքրքրության դիտումների պատկերը՝ ասուլիսից 48 ժամ անց՝ փետրվարի 19-ին։
Եվ այսպես, դիտարկեցինք «Ազատություն» ռ/կ, News.am, 5-րդ ալիք, 24news. am, Faktor TV, Yerevan.today, Civilnet, Yerkir.am, «Երկիր Մեդիա», Hayeli կայքերի ֆեյսբուքյան և յութուբյան, Armlur. am, «Առավոտ», «Հրապարակ», 168.am, Politik.am, A1Plus կայքերի յութուբյան էջերը (վերջիններս ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակում չեն ունեցել), Ռոբերտ Քոչարյանի և «Հայաստան դաշինքի» ֆեյսբուքյան պաշտոնական էջերը։
Փետրվարի 19-ին ժամը 15։30-ի դրությամբ թվարկված հարթակներում ասուլիսը դիտել էր 958144 օգտատեր: «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ռ/կ ֆեյսբուքյան էջում, օրինակ՝ արձանագրվել է մոտ 400 հազար դիտում, «5-րդ ալիքի» ֆեյսբուքյան էջում՝ 53500, յութուբյան էջում՝ 61 հազար, Yerevan.today -ի ֆեյսբուքյան էջում՝ 58400, Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ 114 հազար և այսպես շարունակ։ Կրկնենք՝ խոսքը վերաբերում է ամբողջական ասուլիսի ուղիղ հեռարձակմանը։ Բազմաթիվ լրատվամիջոցներ տեղադրել են ասուլիսից հատվածներ՝ տեսանյութերով, որոնց դիտումները չենք հաշվարկել։ Ասուլիսը, ի դեպ, ուղիղ հեռարձակվել է նաև հեռուստատեսությամբ։ Այսինքն, Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի նկատմամբ հետաքրքրության ամբողջական պատկերը շատ ավելի մեծ է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը