21 02 2025

Ադրբեջանը ցանկանում է պայմանագիր կնքել ոչ թե վարչապետի, այլ Հայաստան պետության հետ. Ասկերով

Ադրբեջանը ցանկանում է պայմանագիր կնքել ոչ թե վարչապետի, այլ Հայաստան պետության հետ. Ասկերով

Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել հայկական պետության, ոչ թե վարչապետի հետ. այս մասին ասել է Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովը՝ պնդելով, թե պայմանագրի ստորագրումը հետաձգվում է «Հայաստանի մանիպուլյացիաների» պատճառով: Նա այս մասին ասել է «Հայացք դեպի ապագա. ինքնիշխանության ամրապնդում նոր իրողությունների պայմաններում» համաժողովի շրջանակում:

Ասկերովի պնդմամբ՝ «Հայաստանն ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ճնշման ներքո հետաձգել է խաղաղության պայմանագրի ստորագրումը»։

«Մինչ օրս 17 կետից համաձայնեցված է 15-ը: Չհամաձայնեցված կետերից մեկը «Զանգեզուրի միջանցքի» բացումն է։ Հայաստանը այս գործընթացի խաթարման պատասխանատվությունը սկզբում գցեց Իրանի, հետո Ֆրանսիայի, ապա ԱՄՆ-ի վրա։ Երկրորդ կետը Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջներն են: Նրանց Անկախության հռչակագրում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Հայաստանին, սակայն Հայաստանի իշխանություններն արդեն հայտարարել են նոր սահմանադրության մշակման մասին։ Նիկոլ Փաշինյանը նաև ընդունել է, որ սահմանադրության նախորդ փոփոխությունները չեն կարող լեգիտիմ համարվել: Իսկ մենք ցանկանում ենք պայմանագիր կնքել ոչ թե վարչապետի, այլ Հայաստան պետության հետ», - ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ