«2021 թվականի պատկերը փորձում են բացատրել նախկինի և նորի անկյան տակ։ Իմ տպավորությամբ ամենամեծ ազդեցությունը ունեցել է պատերազմով ժողովրդին վախեցնելու գործոնը։ Այդ գործոնը անկասկած նշանակություն ունեցել է, բայց կրկնեմ ամենամեծ ազդեցությունը եղել է ժողովրդին պատերազմով վախեցնելու հանգամանքը։ Իմ կերպարը ներկայացվում էր որպես մարտնչող կերպար, որը երբեք չի հարմարվի Ղարաբաղի գոնե մի մասի կորստի հետ և անելու է ամեն ինչ Հայաստանի դիրքերը ուժեղացնելու համար և սա բերելու է պատերազմի։ Հնի, նորի և պատերազմով վախեցնելու հանգամանքը միացրել են իրար»,- այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը