«Երևանի ընտրողը գնում է ընտրական տեղամաս, առանց երկմտելու, առաց կասկածելու, առանց երկնչելու վերցում է N2 քվեաթերթիկը և քվեարկում է hանուն անկախության, հանուն ինքնիշխանության, հանուն պետականության ու հանուն ապագայի»,- 2023թ․ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ տարբեր մարզերից բերված ընտրողների առաջ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նույն քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանն էլ ասաց․ «Երևան քաղաքում ձեր աչքի առաջ փոխվում են շատ բաներ, փոխվում է տրանսպորտը, տեսնում ենք առանձնացված գծեր Երևանում, տեսնում ենք երկար՝ 12 մետրանոց ավտբուսներ»։
Երեկ՝ փետրվարի 20-ին, տեղած ձյունը ցույց տվեց Փաշինյանի խոստացած ապագան և քաղաքի կառավարման ճգնաժամը։ Ավինյանի նշած 12 մետրանոց ավտոբուսները կանգառներից չէին շարժվում՝ անվադողերը ձմեռային չլինելու պատճառով։
Առաջարկում ենք այս տեսանյութով թարմացնել հիշողությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը