21 02 2025

Եթե ազգային գաղափարախոսություն եք ուզում, Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը» կարդացեք. Արա Պողոսյան

Եթե ազգային գաղափարախոսություն եք ուզում, Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը» կարդացեք. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ազգային գաղափարախոսության մասին

Ազգային գաղափարախոսության բացակայության մասին խոսում են նրանք, ովքեր չեն կարդում, չեն ուսումնասիրում։

Եթե ազգային գաղափարախոսություն եք ուզում, հեռու մի գնացեք, պարզապես բացեք Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը» և կարդացեք։ Եթե միանգամից չեք հասկանա, նորի´ց կարդացեք ու այնքան, մինչև կգտնեք ազգային գաղափարախոսության համար երեք ամենակարևոր հարցերի պատասխանները.

  1. Ո՞վ ենք մենք,
  2. Որտեղի՞ց ենք եկել,
  3. Ո՞ւր ենք գնում։

Այսինքն տվել է նաև ազգային նպատակի հասկացությունը, որը կարելի է ամբողջացնել Սահակ Պարթևի երազով, ով տեսել էր Հայոց գահի վերածնունդը։

Հաջորդիվ հստակ ախտորոշված են ազգային հիվանդությունները, դա հասկանալու համար բավական է կարդալ Խորենացու «Ողբը»:

Մարդկանց մտածողության դեգրադացիան, մեծամտությունն ու փառասիրությունը առիթ են տվել, որպեսզի ամեն տխմար մտածի, որ ինքը կարող է Խորենացուց, Պատկանյանից, Ալիշանից, Նժդեհից, Հայկ Ասատրյանից, Նաթալիից, Թումանյանից, և ..., ավելի հանճարեղ մի բան հորինել։

Այնինչ մեզ մնացել է ընդհամենը գծել նպատակներին հասնելու ռազմավարությունը, մշակել ռազմավարության իրագործման համար անհրաժեշտ մարտավարական քայլերը և գործել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ