21 02 2025

44-ամյա տղամարդը մոխրամանով հարվածել է շտապօգնության բժշկի դեմքին

44-ամյա տղամարդը մոխրամանով հարվածել է շտապօգնության բժշկի դեմքին

Փետրվարի 21-ին՝ ժամը 06:40-ին, ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն շտապօգնությունից հաղորդում է ստացվել, որ գանգուղեղային վնասվածքով Ազատան բնակավայրից «Գյումրի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա բուժակը։

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնել է Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը։ Երիտասարդը հայտնել է, որ ժամը 05:10-ի սահմաններում կանչով մեկնել է Ազատան բնակավայրի 28-րդ փողոցի տներից մեկը, որտեղ 75-ամյա քաղաքացուն օգնություն ցուցաբերելու ընթացքում նրա որդին՝ 44-ամյա տղամարդը, մոխրամանով հարվածել է դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Տուժողից ընդունվել է հաղորդում։ 44-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժին։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն»,- ասվում է հայտարարությունում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 21-ին Շիրակի մարզում հերթական անգամ բռնություն է կիրառվել իր մասնագիտական աշխատանքը կատարող առողջապահական համակարգի աշխատակցի նկատմամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ