02 11 2024

Միլիարդավոր դոլարների վատնման գլխավոր պատասխանատուն ՀՀ նախագահն է․ «Հրապարակ»

Միլիարդավոր դոլարների վատնման գլխավոր պատասխանատուն ՀՀ նախագահն է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տիեզերք բարձրացած հայկական արբանյակի ձախողված ծրագրի դեպքով քրեական վարույթ է հարուցվել Հակակոռուպցիոն կոմիտեում, թեպետ 2 օր է՝ չենք կարողանում պատասխան ստանալ կոմիտեից։ Ավելին, ՔՊ-ում խոսում են, որ միլիարդավոր դոլարների վատնման գլխավոր պատասխանատուն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն է, քանի որ ծրագրի մեկնարկը տրվել է նրա՝ բարձր տեխնոլոգիաների նախարար եղած շրջանում․ նա է արբանյակի «քավորը»: Կազմվել է սխալ ծրագիր, ուստի կարճ ժամանակ անց ձախողվել է։

Օրերս գրել էինք, որ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ՔՊ նախաձեռնող խմբի փակ նիստում հայտարարել է, թե այդ արբանյակի վրա մոտ 8 միլիոն դոլար է մսխվել։ Նիստին մասնակցած ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նույնիսկ դիտողություն է արել, թե չարժե նման լայն ֆորմատով այդ հարցերը քննարկել, սակայն Հայրապետյանը հակադարձել է, որ դա գաղտնի պահել հնարավոր չէ, քանի որ քրգործ կա հարուցված։

Հիշենք․ հայկական արբանյակը տիեզերք է բարձրացվել 2022-ի մայիսի 25-ին։ Այդ փաստը թմբկահարել էին երկրով մեկ, հպարտացողներից մեկը Նիկոլ Փաշինյանն էր, որը կառավարության նիստում ասել էր. «Հայաստանը թեւակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան»: Վ․ Խաչատուրյանը ԲՏԱ նախարարի պաշտոնից ազատվել է 22-ի մարտի 11-ին, բայց նրա ժամանակ էր սկսվել գործընթացը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ