«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Հարկերից խուսափելու հիշյալ դեպքը հիրավի հավակնում է ընդգրկվել դասագրքերում իր բացառիկ գործող անձով եւ գումարի չափով։
Ոչ հեռավոր 2014 թվականին, թալանչիների ժամանակ,այսօրվա ԱԺ այժմյան նախագահ Ալեն Սիմոնյանը որոշում է իր բնակարանի հասցեում գրացված Սիցիլիա ՍՊԸ-ի 1 միլիոն 422 հազար դրամ հարկային պարտավորությունը չկատարել։ Հարկը գանձելու դժվարին ճանապարհին ՊԵԿ-ը անգամ ՍՊԸ-ի եւ նրա գույքի նկատմամբ հետախուզում է հայտարարում, քանզի ոչ մի կերպ ծանուցագրերով չի հայտնաբերում տիրոջը` Ալեն Սիմոնյանին։ Ի վերջո այժմ արդեն հպարտ Ալեն Սիմոնյանը հասնում է Սիցիլիա ՍՊԸ-ն սնանկ ճանաչելուն։
Հիշեցնենք, որ պետական բյուջեի հանդեպ ունեցած պարտավորությունների վճարման նպատակով 24.10.2011 թվականին Մյասնիկյանի հարկային տեսչության կողմից 1.196.900 ՀՀ դրամի բռնագանձման հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Ալեն Սիմոնյանի ընկերութան:
ՀՀ վարչական դատարանի` 06.03.2012 թվականի թիվ ՎԴ/6127/05/11 վճռով հայցն ամբողջությամբ բավարարվել է, ինչի հիման վրա տրվել է կատարողական թերթ: Դատարանի՝ 08-06-2015 վճռով «Սիցիլիա» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ։
«Սիցիլիա» ՍՊԸ-ի պարտավորությունների հանրագումարը պետական բյուջեի նկատմամբ 08.05.2014թ.-ի դրությամբ կազմում էր 1.422.884 ՀՀ դրամ, որից պարտադիր սոցիալական ապահովւթյան վճարի գխով` 238.085 ՀՀ դրամ, որից ապառք` 116.973, տույժ` 121.112 ՀՀ դրմ, հաստատագրված վճարի գծով` 908.665 ՀՀդրամ, այդ թվում ապառք` 567.310 ՀՀ դրամ, տույժ` 341.355 ՀՀ դրամ, եկամտահարկի գծով` 145.959 ՀՀ դրամ, որից ապառք` 93.952 ՀՀ դրամ, տույժ` 52.007 ՀՀ դրամ, շահութահարկի գծով` 130.176 ՀՀ դրամ, որից ապառք` 84.120 ՀՀ դրամ, տույժ` 46.056 ՀՀ դրամ, որն ըստ էության այդպես էլ չի վերադարձվել պետական բյուջե:
Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ բարոյականության, օրինականության եւ Ալեն Սիմոնյանի մասին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը