02 10 2024

ՔՊ-ի հաջորդ թիրախը հնարավոր է դառնան Արգիշտի Քյարամյանը և Վահե Ղազարյանը․ «Հրապարակ»

ՔՊ-ի հաջորդ թիրախը հնարավոր է դառնան Արգիշտի Քյարամյանը և Վահե Ղազարյանը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գրիգոր Մինասյանից հետո ՔՊ-ի հաջորդ թիրախը հնարավոր է դառնան Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը եւ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ Հատկապես Քյարամյանի նկատմամբ ՔՊ-ում աննկարագրելի հակակրանք ունեն ու կարծում են, որ պաշտոնն օգտագործում է բացառապես անձնական շահերի համար։

ՔՊ-ի մեր աղբյուրները վստահեցնում են, որ նախաձեռնությունը նույն պատգամավորների խմբինն է լինելու։ Առայժմ դոսիեներ հավաքելու փուլն է, ինչպես արել են Գրիգոր Մինասյանի դեպքում: Այս հարցում էլ ՔՊ-ականների հույսն ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանն է, որը պաշտոնի սրընթաց աճ ունեցավ՝ շնորհիվ Փաշինյանին մատուցած անուրանալի ծառայությունների, եւ հիմա էլ ԱԱԾ տնօրենի կամ ՔԿ նախագահի պաշտոնին է ձգտում։

Իսկ Վահե Ղազարյանին ՔՊ-ում համարում են ոչ կոմպետենտ, թույլ պաշտոնյա, որը կառույցը «բրախել» է եւ ստվերային կառավարման հանձնել սորոսականներին ու Հայաստանում ԱՄՆ դեսպանությանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ