05 09 2024

Ի՞նչ ճակատագիր կունենա համընդհանուր հայտարարագրման համակարգը․ «Փաստ»

Ի՞նչ ճակատագիր կունենա համընդհանուր հայտարարագրման համակարգը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որոշել է երեք փուլով Հայաստանում ներդնել ՀՀ քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ: Արդեն 2025 թ.-ից սկսած ՀՀ չափահաս բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ կենսաթոշակ ստացող և աշխատանք չունեցող անձինք, պարտավորված կլինեն լրացնել նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարագիր:

Այս ընթացքում տարբեր մասնագետներ զգուշացնում էին, որ մեր երկիրը, առավել ևս մեր հանրության զգալի մասը դեռ պատրաստ չէ անցնել համընդհանուր հայտարարագրման: Արդեն այս տարի պարզ դարձավ, որ նրանք իրավացի էին, և հուլիսի 22-ի դրությամբ, երբ լրանում էր վերջնաժամկետը, հայտարարատու անձանց մոտ կեսը չէր ներկայացրել հայտարարագիրը:

«Փաստ» թերթը տեղեկություններ ունի, որ իշխանության մեջ կան որոշակի շրջանակներ, որոնք հակված են համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը հետաձգել առնվազն 2-3 տարով, այդ ընթացքում կարգավորել բոլոր տեխնիկական խնդիրները, այդ թվում՝ բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը: Մեր աղբյուրը փոխանցում է, որ նման առաջարկ արվել է Նիկոլ Փաշինյանին, բայց վերջնական որոշում դեռևս չկա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ