29 08 2024

Ագրարայինում խախտել են կանոնադրությունը, իսկ ԿԳՄՍՆ-ն ու վարչապետը հաստատել են․ «Հրապարակ»

Ագրարայինում խախտել են կանոնադրությունը, իսկ ԿԳՄՍՆ-ն ու վարչապետը հաստատել են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ագրարային համալսարանի դասախոսները պարզել են, որ բուհի հոգաբարձուների խորհրդի 4 անդամ իրավունք չուներ ընդգրկվել խորհրդում՝ Աղավարդ Խաչատրյանը, Գուրգեն Եղիազարյանը, Նունե Սիմոնյանը եւ Թոռնիկ Ալիյանը: Առաջին երեքն ամբիոնների վարիչներ են, վերջինը՝ ուսխորհրդի նախագահը: Ըստ համալսարանի կանոնադրության՝ ամբիոնների վարիչները եւ ուսխորհրդի նախագահն ի պաշտոնե համալսարանի գիտական խորհրդի անդամ են: Իսկ կանոնադրության 26-րդ կետով՝ հոգաբարձուների խորհրդի անդամները չեն կարող լինել համալսարանի այլ մարմինների անդամներ:

Այսինքն` գիտխորհրդի անդամը չի կարող լինել հոգաբարձու: Սակայն 2018-ից մինչ օրս ուսխորհրդի նախագահը եւ ամբիոնների վարիչները ոչ միայն հոգաբարձուների խորհրդի անդամ են, այլ նաեւ ընդգրկված չեն գիտխորհրդի կազմում: Ստացվում է, որ կրկնակի է խախտվել կանոնադրությունը, իսկ ԿԳՄՍՆ-ն եւ վարչապետը հաստատել են խորհրդի կազմը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ