«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը «հետին թվով» որոշել է սրբագրել իր փնթի, անգրագետ աշխատանքը եւ տիեզերական գործունեության ոլորտի նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով սահմանել նոր ստուգաթերթ։ Չնայած տիեզերական գործունեությանը վերաբերող օրենսդրական փաթեթն ուժի մեջ է մտել դեռեւս 2020 թվականին, իսկ արդեն 3 տարի անց Նիկոլ Փաշինյանի իշխանությունում թմբկահարում էին դարի նվաճումի` առաջին հայկական արբանյակի՝ «Հայասաթ 1»-ի տիեզերք արձակելու մասին, սակայն պարզվում է՝ այդ ամենն արվել է առանց պատշաճ հսկողության։
Արդյունքում հայկական արբանյակը ոչ մի օգուտ չի տվել Հայաստանի Հանրապետությանը եւ խանգարել է այլ երկրների արբանյակների աշխատանքին: Մամուլում անգամ լուր գրվեց, որ հուլիսի 3-ին ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանի (ով համակարգել է այդ ոլորտը) պաշտոնանկությունը պայմանավորված է եղել արբանյակի հետ կապված ձախողմամբ, չնայած Պողոսյանը մեզ հետ զրույցում դա անհեթեթություն էր անվանել:
Տիեզերական գործունեության ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին է ճանաչվել Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը