19 07 2024

Հերթական ՔՊ-ականն, ով հեղափոխությունից հետո բնակարան է գնել․ «Ժողովուրդ»

Հերթական ՔՊ-ականն, ով հեղափոխությունից հետո բնակարան է գնել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը խորհրդարան է եկել 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։ Մինչ այդ՝ 2018 թվականի սեպտեմբերից միչեւ 2019 թվականի հունվար, եղել է Երեւանի ավագանու անդամ՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքով։

Սոնա Ղազարյանի քաղաքական կարիերան սկսվել է հենց հեղափոխությունից հետո. այն բարենպաստ էր Ղազարյանի համար։ Համաձայն պատգամավորի՝ 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրի՝ Սոնա Ղազարյանը հայտարարագրել է 2020 թվականին համատեղ սեփականությամբ ձեռք բերված բնակարան, որը գտնվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղում։ Տրանսպորտային որեւէ միջոց պատգամավորը չի հայտարարագրել։

ԱԺ ՔՊ-ական պատգամավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2,5 մլն դրամ, հաշվետու տարվա եկամուտները՝ 12 մլն 219 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտներից 10 մլն 102 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից։

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը, հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, կազմել է 24 մլն 373 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, ինչի համար էլ Ղազարյանը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 2 մլն 117 հազար դրամ, որն էլ եկամտահարկի վերադարձի օրենքով հիփոթեքի մայր գումարի մնացորդն է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ